Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Պետք չէ կաթոլիկ լինել Հռոմի պապից

Արա ԱԼՈՅԱՆ. Պետք չէ կաթոլիկ լինել Հռոմի պապից
28.11.2012 | 23:48

Միակի, միակ տղամարդու, առաջնորդի, ընդդիմապետ-իշխանապետի հայկական չարչրկված կարծրատիպը վաղուց հնացած է ու բարոյազուրկ, որովհետև աշխարհիս թվաբանությունն այլ է հիմա: Մեկ կա հազար արժե, հազար կա մեկ չարժե ժողովրդական իմաստնախոսությունն իր խորաշերտում ոչ թե ՄԵԿ թագավորի, միապետի անփոխարինելիության մասին է ակնարկում, այլ հենց մահկանացու մեկի՝ հազարապատիկ մարդարժեքության: Պետք չէ իմաստուն լինել ժողովրդից:

Որովհետև փոքր քաղաքացիական ու հանրային շարժումներն ավելի շատ արևի տակ գոյավորվելու ու գործընթացներ հոսեցնելու իրավունք ունեն, քան ցանկացած ճամբարում ու բնագավառում միաբևեռությունն ու միակարծությունը:

Դրանք անխուսափելիորեն հանգեցնում են ողբերգական սցենարների. վկան՝ արաբական գարնան խորաշունչ ձմեռները՝ արյունալի իրադարձություններով ու վերջաբաններով: Դրանք հանգեցնում են ընտանիքների, պետությունների, ստեղծագործական ու այլ միությունների կազմաքանդմանն ու ինքնաոչնչացմանը: Պետք չէ խելոք պատմաբան լինել պատմությունից ու ժամանակից:

Այո, կա առաջնորդող գաղափարի, քան առաջնորդի կարիք, իսկ ավագների՝ «մեզ Ստալինի պես բռունցքը սեղանին խփող ղեկավար է անհրաժեշտ» նոստալգիկ-սակավամիտ դարձվածքը սեփական անձի ու նրա հանրային դերակատարության թերարժևորում ու ինքնանվաստացում է: Եվ ուրեմն՝ պետք չէ սահմանել սեփական արժեքը:

Դիտվել է՝ 3504

Մեկնաբանություններ